կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-06 11:50
Իրավական

Հիվանդանոցի մոտ հարձակվել են շտապօգնության բժշկի վրա եւ հարվածել

Հիվանդանոցի մոտ հարձակվել են շտապօգնության բժշկի վրա եւ հարվածել

Երեկ շտապօգնության բժշկին ծեծելու հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Երեւանում: Yerkir.am-ի թղթակցին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է ընթանում:

 

Դեպքի եւ շտապօգնության բժշկի վիճակի մասին մեր թղթակցի հետ զրույցում պատմեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ կանչ են ստացել Նորաշենում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ և մեկնել դեպքի վայր: Երբ տուժածին տեղափոխել են շտապ օգնության մեքենա՝ վթարի մասնակիցներից մեկը նույնպես փորձել է նստել մեքենան, ակայն բժիշկը նրան արգելել է՝ նշելով, որ չի թույլատրվում: «Մեր բժիշկն ասել է ՝ իջեք, մենք հիվանդին համապատասխան բուժօգնություն կցուցաբերենք, սակայն ուղևորը պնդել է, որ իր ծունկն է ցավում և նստել է: Երբ հասել են հիվանդանոցի ընդունարանի մոտ, նա հարձակվել է մեր բժշկի վրա»,- պատմեց Ստեփանյանը: Նրա կարծիքով` բժշկի վրա հարձակված տղամարդը հավանաբար հարբած է եղել:

 

Նշենք, որ բժիշկը մարմնական վնասվածքներ է ստացել, նա այժմ գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: