կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-22 17:02
Քաղաքական

Մեր մարզից պատգամավոր ենք ունենալու. Ռոմիկ Մանուկյան

Մեր մարզից պատգամավոր ենք ունենալու. Ռոմիկ Մանուկյան

Շիրակի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ով Yerkir.am-ի հետ հետ զրույցում նշեց, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը, ընդհանուր առմամբ, հանգիստ է:  

«Չեղավ այն, ինչ պետք էր, քաղաքական բանավեճ չեղավ, չեղավ ծրագրերի բախում: Շատ դեպքերում ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները կուսակցության անունից չեն խոսում, այլ, իրենց անձնական  աշխատանքը ներկայացնելով, ուզում են ընտրվել պատգամավոր: Սա բացասական է»,- ասաց նա՝ հավելելով՝  համամասնական ընտրակարգը  ողջունելի է, սակայն ռեյտինգայինը ստվեր գցեց համամասնականի գաղափարի վրա:

Խոսելով իրենց թիմի մեջ մրցակցության առկայության մասին` Մանուկյանը նշեց, որ եթե մրցակություն չլինի, նաև քվե չեն ունենա: «Երևի ինչ-որ տեղ ռեյտինգային ընտրակարգը նպաստում է, որ ամեն մեկ, իր հարազատության,  իր ընկերության շնորհիվ ավելի շատ քվե բերի իր կուսակցությանը: Սա դրական է, բայց սա առողջ մրցակցություն է, մեր մեջ առողջ մրցակցություն է: Վստահեցնում եմ, որ մենք ունենալու ենք բավարար քվե և մեր մարզից պատգամավոր ունենալու ենք»,- ընդգծեց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ընտրակաշառքը միշտ ազդել է ընտրությունների վրա և էլի է ազդելու է: «Շատ կուզեի, որ չլիներ ընտրակաշառք: Գյումրին ցույց տվեց, որ ընտրակաշառք բաժանելուց հետո հակառակ վերաբերմունքի է արժանացնում բաժանողներին:  Հուսամ այս անգամ մեր ընտրողները նույն վերաբերմունքը կցուցաբերեն ընտրակաշառք տվողներին և հակառակը կանեն»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը:

 Իսկ ինչ վերաբերում է իր շանսերին, ապա նա դրանք բավարար գնահատեց: