|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ Բյուրոյի կոչին` կապված Ադրբեջանի` ՄԻԵԴ-ի կազմից հանելուն:
«Բյուրոն կոչ է արել բարձր պայմանավորվող կողմերին, որպեսզի նրանք սկսեն գործընթաց կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընթացակարգի շրջանակներում` պարզելու համար` արդյո՞ք Ադրբեջանն այդ վճռի չկատարմամբ խախտել է Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս ստանձնած պարտավորությունները»,- ասաց Հովհաննիսյանը:
Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն, անտեսելով բոլորին, «Ռեալ» շարժման առաջնորդին շարունակում են կալանքի տակ պահել:
Հիշեցնենք, որ Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմայիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014-ին ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին` ազատ արձակել նրան, սակայն դատարանի վճիռն ի կատար չի ածվել: