|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով` դատարանի կայացրած դատավճիռը, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանին ՄԻԵԴ-ի կազմից հանելու կոչով հանդես գա։
Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն, անտեսելով բոլորին, «Ռեալ» շարժման առաջնորդին շարունակում են կալանքի տակ պահել։
Հիշեցնենք, որ նա մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմայիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014-ին ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին` ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ-ի այս որոշումը չի իրականացվել: