Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը նվիրաբերության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալին կտրամադրի արհեստական շնչառության երկու համակարգ և դեֆիբրիլյատոր-մոնիտոր՝ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրելու նպատակով: Նվիրաբերությունը ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավի մաս է կազմում և իրականացվում է «Չերչյան ընտանիք» հիմնադրամի և ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի առատաձեռն աջակցության շնորհիվ:
« Հպարտ ենք Պաշտպանության նախարարության հետ կիսել Հայաստանի պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու առաջնորդների պատրաստմանն ուղղված պատասխանատվությունը: ՀԲԸՄ-ն կոչ է անում անհատ բարերարներին և կառույցներին՝ միանալու այս կարևոր առաքելությանը», ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
2012թ. ի վեր ՀԲԸՄ-ն աջակցում է նաև ՀՀ բանակի կարողությունների բարելավմանը՝ տրամադրելով կրթաթոշակներ ՊՆ կուրսանտներին և սպաներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջնորդության և անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:Ավելի վաղ, ՀԲԸՄ-ն մեր բանակի նորընծա սպաներին տրամադրել է 1000 քինդլ՝ ավելի քան 160 անուն ներբեռնված գրականությամբ՝ ներառյալ մասնագիտական գրականություն:
2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո սկիզբ դրվեց ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» արշավին՝ Հայաստանի և Արցախի բնակչությանն ու հայոց բանակին աջակցելու նպատակով:Անհապաղ և արդյունավետ բժշկական սպասարկումապահովելու համար ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ նախարարությանը տրամադրել է նաև մի շարք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2 շարժական թվային ռենտգեն սարք Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար, 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական ամրալար և 2 շտապ օգնության անվասայլակ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով և հարմարեցված ուղղաթիռներում տեղադրման համար՝ ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:
«Օգնենք Արցախին» արշավը շարունակվում է, և շուտով ՀԲԸՄ-ն կհայտարարի Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու իր նոր նախաձեռնությունների մասին: ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավին միանալու համար, այցելե՛քhttp://www.agbu.am/am/help-artsakh: