Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք Թուրքիայի ընտրություններից հետո որեւէ փոփոխություն կլինի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Սա թերեւս առաջին հարցն է, որ հուզում է հայկական կողմին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ այս հարցի պատասխանը թերեւս ոչն է.
«Այս ընտրությունների ժամանակ արդեն շահող կուսակցությունը հայտարարեց, որ ոչինչ չի փոխվի: Այսինքն` մինչեւ Ղարաբաղի հարցը, իրենց ասելով, չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերություններ չեն ստեղծվի»,- նշեց նա:
Կիրո Մանոյանը հավելեց, որ փոփոխություններ չեն ենթադրում հենց ընտրությունների արդյունքները, քանի որ, թեեւ Էդրողանի կուսակցությունը հաղթանակեց, սակայն նրա քաղաքական ազդեցությունն այլեւս այնքան մեծ չէ, որքան նախկինում էր:
Նա կարեւորեց նաեւ Թուրքիայում ընտրությունների ընթացքը. պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ 50 միլիոն մարդ մասնակցեց քվեարկությանը. «6-7 ժամ անց արդյունքները հրապարակվել էին եւ չէին վիճարկվում քաղաքական ուժերի կողմից: Սա իրենց համար դրական կետ է, իսկ մեզ համար էլ ուսանելի»: