| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թռիչքների վերսկսման մեկնարկից առաջին երեք օրերին Թուրքիա արձակուրդ անցկացնելու համար օգոստոսի 10-13-ը ժամանել են ավելի քան 63 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկներ. հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
ATOR-ը նշել է, որ Անթալիայի օդանավակայան ժամանող յուրաքանչյուր երկրորդ օտարերկրյա զբոսաշրջիկ Ռուսաստանից է: Ռուսաստանից տուրիստական հոսքը 8 անգամ գերազանցում է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինը անգամ ՝ Լեհաստանից զբոսաշրջիկների հոսքին:
Օգոստոսի 10-ին ՝ թռիչքների վերսկսման առաջին իսկ օրվանից, Ռուսաստանից 23 հազար զբոսաշրջիկ է ժամանել Թուրքիա, օգոստոսի 11-ին՝ 22 հազար մարդ, օգոստոսի 12-ին՝ մոտ 18 հազար մարդ: