Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջավախքի իր հայրենի Վաչիան գյուղում տևական հիվանդությունից հետո մահացել է հասարակական-քաղաքական գործիչ Մելս Թորոսյանը: Այդ առիթով Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հրապարակել է մահազդ, որը ներկայացնում ենք ստորև:
ՄԱՀԱԶԴ
Սիրելի հայրենակիցներ
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի վաստակաշատ անդամ, «Ակունք» միության նախագահ, «Նոր Ակունք» թերթի գլխավոր խմբագիր Մելս Անդրանիկի Թորոսյանը:
Խորհուրդն այս ծանր պահին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին, մերձավորներին ու ընկերներին՝ մաղթելով բոլորին տոկունություն ու ոգու կորով:
Yerkir.am-ն առաջիկայում հանդես կգա հատուկ հրապարակումներով՝ արժևորելով ջավախահայ գործչի անցած ուղին: