Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխացմամբ, հոկտեմբերի 1-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենաներից մեկի շարժիչի հատվածում, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 95 vs 095 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Խ.) և «Toyota Camry» մակնիշի 98 MM 988 պետհամարանիշերով ավտոմեքենանաները (վարորդ՝ 1965 թ. ծնված Ռ. Հ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1963 թ. ծնված Կ. Խ.-ը, 1949 թ. ծնված Ս. Ք.-ը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Թումանյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել 16:45-ին: Մասամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: