|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարտի 24-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Կողես-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի 282 LP 23 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը և «Toyota Alphard» մակնիշի 97 VT 077 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան:
Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայից 2 քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: