| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի 34 FN 762 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1991 թ. ծնված Ա. Մ.-ը, 1989 թ. ծնված Գ. Ս.-ը, 1991 թ. ծնված Կ. Դ.-ը ու 1993 թ. ծնված Դ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Հ. Ա.-ը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: