Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներդրումային քաղաքականությունն արդեն տարվա վերջին կտա իր ծիլերը. համոզված է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Երկիր»-ի հարցին, թե կառավարության քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում իրական տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Կարծում եմ` մենք այլընտրանք չունենք: Ներդրումները շատ կարեւոր են ցանկացած երկրի համար, ընդհանրապես, եւ Հայաստանի համար` մասնավորապես, եւ մեր երկրի կառավարությունը դա շատ լավ գիտակցում է»:
Նա նշեց, որ ՀՀ նախագահի ուղղակի եւ առանց որեւէ կոմպրոմիսի մոտեցումը` ներդրումները խրախուսելու հետ կապված, գնահատելի է, եւ այդ ուղղությամբ արդեն որոշակի քաղաքականություն իրականացվում է. «Մասնավորապես` կառավարության վերջին նիստում մենք տեղեկացանք, որ գրեթե 67 միլիարդի չափով ներդրումներ են կատարվելու, եւ շատ ընկերություններ կան, որոնք պետք է ներդրումներ կատարեն, պետք է բարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը: Այդ առումով ես կարծում եմ, որ այս քաղաքականությունն իր ծիլերը կտա արդեն տարվա վերջին կամ մյուս տարվա ընթացքում»: