կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 13:40
Հասարակություն

Եկեղեցին դեմ է գենդերային ձևակերպումներին. քահանա

Եկեղեցին դեմ է գենդերային ձևակերպումներին. քահանա

Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանն այսօր մի խումբ քահանաների հետ միացել է «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության կազմակերպած ակցիային:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամները Թամանյանի արձանի հարակից տարածքից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք` գենդերային օրինագծերի առնչությամբ նամակ հանձնելու:

 

Հոգևորականի խոսքով` եկեղեցին դեմ է օրինագծում ներկայացված ձևակերպումներին: Ըստ նրա` կան կազմակերպություններ, որոնք փորձում են խաբել մարդկանց` ասելով , թե  գենդերի բացատրությունն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն հոգևորականը կոչ արեց բացել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որտեղ հստակ գրված է, թե ինչ ասել է «գենդեր»:

 

Նրա կարծիքով` նման օրինագծերի ընդունումը կհանգեցնի նրան, որ հայ ընտանիքը կվերանա, իսկ նման ակցիաներն,  ըստ նրա, ինչ-որ արդյունքի կհանգեցնեն: