Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։
Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության, «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։
Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մոհամադ Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վահան Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին։
Ստորագրման արարողությանը ներկա գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, շնորհակալական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարկարին` համաժողովին իրենց ներկայության և գործուն աջակցության համար, նաև հայտնել իր գոհունակությունը համաժողովի արդյունքներից։ Նա նշել է, որ սպասումներն արդարացել են, ինչի մասին վկայում են կոնկրետ արդյունքները՝ ստորագրված հուշագրերը։ Փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ արդյունքներ էլի կլինեն, ու Հայաստանի տնտեսությունը դեռ զգալու է այս միջոցառման դրական ազդեցությունն իր վրա։
« Ուրախալին այն է, որ ոչ միայն բիզնեսը, այլ նաև գիտությունը դրական ազդակներ ստացավ այս համաժողովից։ Համոզված եմ, այս համագործակցությունը լավ խթան կհանդիսանա մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար», - եզրափակել է Էմիլ Տարասյանը։