Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամներին` նախարարության կողմից մշակված նոր ծրագրերն ու համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման 2017-2025 թթ. ռազմավարության», վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերն ու անկնալվող արդյունքները:
Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պիլոտային ծրագրին, խորհդատվական համակարգերի բարելավմանն ու մասնագիտական կրթության որակի ապահովմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում ընդգծել է պետական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցության կարևորությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման փուլում հանրային ակտիվ քննարկումների և ծրագրերի վերաբերյալ մարզերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառուցողական համագործակցության համար` Դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը կարևորել է գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում դաշինքի ներգրավումը, որը հնարավորություն է տվել, որպեսզի քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների առաջարկները նույնպես արտացոլվեն այդ փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դաշինքի կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման, ազդեցության գնահատման, գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության լրամշակման վերաբերյալ:
Կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտը և առաջարկություններ կներկայացնի ոլորտի բարելավման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Դաշինքի համանախագահներ Մարգարիտա Հակոբյանը, Վարդան Ուռուտյանը և Մերի Նիկողոսյանը:
Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջև գործակցության ամրապնդմանը` նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության և պարենային անվտանգության կայուն զարգացմանը: