|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի հայ ժողովուրդը ընտրված հոգևոր հայր չունի. լրագրողներին ասաց Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Լրագրողները հետաքրքրվեցին Պոլսի հայոց պատրիարքարանի ընտրությունների և այդ հարցում իշխանությունների խոչընդոտների վերաբերյալ:
«Մեր պատրիարքը հիվանդ է, և տասը տարուց ի վեր, դժբախտաբար, այդ աթոռը դատարկ է: Թուրքիայի հայ ժողովուրդը ընտրված հոգևոր հայր չունի: Դրա համար էլ այս խնդիրը մեծացավ: Թուրքիայում հիմա քաղաքականության պայմանները վատ են: Թուրքիայի հայերի մեջ վախ կա, և այս վախը գնալով աճում ու աճում է: Սրա համար էլ մենք կարիքը ունենք ընտրված պատրիարքի: Այս պայմաններում էլ տարիներ շարունակ մեր պետությունն ուզում է իր ուզածը լինի. «ես ում ուզեմ, նա է պատրաիարք լինելու» այս տեսակ խնդիր կա: Ունենք 5-6 թեկնածու: Մենք էլ ուզում ենք` ով ժողովրդի համար լավ է, նա ընտրվի: Կարևոր է նաև, որ նա լինի Թուրքիայի, Հայաստանի, Սփյուռքի, այսինքն` բոլոր հայերիս պատրիարքը»,- ասաց Փայլանը՝ հավելելով, որ ջանքեր է գործադրում, որ ընտրություններն այս տարի լինեն: