Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այսօր հանդիպել է հայ լրագրողների հետ:
Լրագրողները, ի թիվս այլ հարցերի նրանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջիկա երկու տարվա աշխատանքային ուղղությունը` այն դեպքում, երբ դեռևս կալանքի տակ է պահվում կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ԺԴԿ-ն ում հետ է համագործակցելու:
«ԺԴԿ-ն հիմնադրեցինք հինգ տարի առաջ, և ես էլ դրա հիմնադիրներից եմ: Բոլոր ինքնությունները, կրոնների ներկայացուցիչները` միասնաբար հիմնադրեցինք ԺԴԿ-ն: Մեր պահանջն այն է, որ լուծումը ժողովրդավար լինի, և բոլոր ինքնությունների հավասարության համար նոր Սահմանադրություն ստեղծենք: Մեր պետությունը, Էրդողանի կուսակցությունը և նրա կուսակիցները հիմա լուծում չեն կարողանում գտնել: Այս պայմաններում քաղաքականությունն ավարտվում է: Հիմա մամուլը չի գործում Թուրքիայում, դատական մարմինները նույնպես Էրդողանի ձեռքում են: Մեր համանախագահներն ու 10 պատգամավորները հիմա բանտում են, հազարավոր իմ կուսակիցներ բանտում են, մամուլի աշխատողները՝ նույնպես, և նա, ով Էրդողանի դեմ որոշում կայացնի, նա էլ բանտում կհայտնվի: Սա, կարող ենք ասել, բռնապետական ճանապարհ է: Եթե այսպես շարունակվի՝ ով ձեռքին ուժ ունենա, քարով կտա դիմացինի գլխին: Քրդերը Թուրքիայում պահանջներ ունեն և պետք է հարգել այդ պահանջները: Թուրքիայի դեմքը 100 տարուց ի վեր եղել է դեպի Արևմուտք: Թուրքիան ժողովրդավար ճանապարհի վրա գտնվող երկիր էր, բայց, ցավոք, հիմա՝ հեղափոխության փորձից հետո, դեմքը շրջեց դեպի Ռուսաստան: Հիմա մեծ խաղ կա Սիրիայի և Իրաքի քրդերի համար: Ամերիկան այնտեղ է, Ռուսաստանն այնտեղ է և թուրքերի ու քրդերի հետ է խաղում: Այս խաղն արյունոտ է: 100 տարի առաջ էլ այս մեծ ուժերն այստեղ էին, և նրանք էլ մի խաղ խաղացին, որի արդյունքում հայերը Ցեղասպանություն ապրեցին»,- եզրափակեց Փայլանը: