|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 3-ին` ժամը 19:10-ին, Արտաշատ ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Կ. Ղ-ն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ Արտաշատից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ-ի վարած մեքենայի ճանապարհը և անհայտ հրազենով կրակահերթ արձակել նրա ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների, վնասվածքներ չի ստացել, իսկ Կարեն Ղազարյանը 3 հատ ոտքին և 1 հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել:
Yerkir.am-ին Արտաշատի ԲԿ-ից հայտնեցին, որ տուժածին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: