|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին: АПА-ն հայտնում է, որ մոտ ժամանակներս նա կարտահանձվի Իսրայելին: Այդ մասին ասել է նախագահի` հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Նա տեղեկացրել է, որ երկու պետությունների համապատասխան մարմինները վաղուց քննարկում էին Լապշինին Իսրայելին արտահանձնելու հարցը: Համաձայնություն է ձեռք բերվել, որ նախագահի կողմից ներում շնորհվելուց հետո Ադրբեջանի կառավարությունը Լապշինին կփոխանցի իսրայելական կողմին, իսկ հետագա պարտականությունները նա կկատարի Իսրայելի օրենքներին համաձայն: Սակայն, ըստ Հասանովի, Իսրայելի պաշտոնական անձինք ձգձգել են գործընթացը, ինչի հետաևքով Լապշինը բանտում փորձել է ինքնասպան լինել:
Հասանովի խոսքով` ներկայումս Լապշինը բուժվում է բժշկի վերահսկողության ներքո: