|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացմանը ներկա` Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով. հայտնում է Rusarminfo-ն:
«Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները` Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել եւս, որ հայերն այդքան լավ են խոսում ռուսերեն»,- ասել է նա:
Ժիրինովսկին նաեւ նշել է, որ պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի ռուսական շուկայում ավելի շատ լինեն հայկական արտադրության ապրանքները: