Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ԵՏՄ-ի վերաբերյալ: Նա նշեց, որ երեք տարի առաջ, երբ խոսվում էր ԵՏՄ-ին անդամակցելու մասին, որպես հիմնավորում էր բերվում անվտանգության պահպանման հարցը: Պատգամավորը հարցրեց, թե որքանո՞վ է Հայաստանի անվտանգությունը կապված ԵՏՄ-ի հետ: Պատգամավորը հարցրեց նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող հարձակողական զենքի մասին, ասելով, որ Ռուսաստանն իր բիզնես շահը ավելի վեր է դասում, քան իր ռազմավարական դաշնակից և ԵՏՄ անդամ Հայաստանի անվտանգությունը:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, շեշտելով, որ ԵՏՄ-ն ամբողջովին հանդիսանում է որպես տնտեսական կառույց, այլ ոչ՝ քաղաքական կամ ռազմաքաղական կառույց:
«ԵՏՄ-ին անդամակցելը պայմանավորված է ամբողջովին տնտեսական հարաբերություններով, քանի որ այլ ֆորմատներում, մասնավորապես ՀԱՊԿ-ում և այլ ձևաչափերում քննարկվում են նաև այլ հարցեր, այդ թվում՝ ռազմաքաղաքական: ԵՏՄ-ն ունի տնտեսական օրակարգ, և դրա շրջանակներում ռազմական բաղադրիչ չի քննարկվում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Գևորգ Գորգիսյանը հարցրեց, թե եթե ռազմաքաղաքական բաղադրիչ չկա ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, ուրեմն ինչո՞ւ 3 տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու հիմնավորումներում բերվում էր անվտանգության հարցը:
Վաչե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ գուցե այլ պատգամավորների կողմից են հնչել նման ելույթներ, սակայն գործադիրը ներկայացնողները, հարցը զեկուցողները երբեք չեն խոսել ԵՏՄ-ին անդամակցելու ռազմաքաղաքական որևէ բաղադրիչի մասին: