Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանին: Ստորև ներկայացվում է հայտարարության տեքստը:
Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով հնչած կոշտ պայմանը մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում:
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կատարած հայտարարությունից հետո բազմիցս քննարկման առարկա է դարձել Արցախի մաս կազմելը Հայաստանի Հանրապետության ցանկացած միության անդամակցելուն:
ՀՀ պետական շրջանակները և քաղաքական ղեկավարությունը երբեք չեն բացառել այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:
ԼՂՀ բնակչությունը բազմիցս է զգացել այդ երաշխավորության թե տնտեսական և թե ռազմական բաղադրիչները:
Ցավոք, ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության շրջանակներում առ այսօր չի հաջողել ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը միջազգային շրջանակներին ընդունելի դարձնել:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով` կոչ ենք անում օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
31.05.2014