|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դեռևս ապրիլին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց մի ձայնագրություն, որում հնչող հայհոյանքներն ու սպառնալիքները վկայում էին, որ արդարադատության նախարարության (ԱՆ) աշխատակիցները բռնություն էին կիրառել քաղաքացու հանդեպ:
Ձայնագրության հեղինակը և ԱՆ աշխատակիցների կողմից բռնության ենթարկված անձը Արման Գասպարյանն էր, ով փորձել էր իր իրավունքները պաշտպանել ՄԻՊ-ի միջոցով: Դեպքից հետո ԱՆ-ի կողմից հրապարակվեցին համապատասխան աշխատակիցների անունները, իսկ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ, որն էլ օրեր առաջ կարճելու մասին տեղեկություն հրապարակվեց:
Yerkir.am-ի հետ զրույցում ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը հայտնեց, որ գործի կարճման վերաբերյալ իրենց գնահատականը կարող են տալ գործի նյութերը ուսումնասիրելուց հետո: Եվ արդեն իսկ դիմել են ՀՔԾ` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Պատասխան են ստացել, որ դրանք պատրաստ են և կարող են ՀՔԾ-ում ուսումնասիրել:
Գործը կարճելու որոշումը ՄԻՊ-ը բողոքարկելու իրավունք չունի, նման իրավունք ունի միայն կողմերից մեկը: