|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այսուհետ հանդես կգա խառը մենամարտերում (MMA): Այս մասին հայտնում է ММА-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովը:
«Շտապում եմ ձեզ հետաքրքիր նորություն հայտնել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը հանդես կգա MMA-ում: Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում»,- գրել է Մոգոմեդովն «Instagram»-ի իր էջում:
Հավելենք, որ Միհրան Հարությունյանը նշել է, որ ինքը չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին: