|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի մի շարք ՀՀ քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալու հարցը: Զեկույցով հանդես է գալու սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մաuին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից ԱՄՆ քաղաքացիներ Ռյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արկադի Սուրենի Մկրտիչյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հանգամանքով: Նշված անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում:
Ռյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արկադի Սուրենի Մկրտիչյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: