Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ այսօր Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ։Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում։
Խորհրդաժողովին իրենց ողջույնի խոսքն են հղել Հայ դատի գրասենյակների օտարերկյա բարեկամները` տարբեր երկների խորհրդականներ, քաղաքական գործիչներ, որոնց թվում`
Ադամ Շիֆ- Կոնգրեսական,
Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդո-Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ
Խորխե Տայանա-Արգենտինայի պաշտպանության նախարար
Էլենի Թեոխարուս- Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոապական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար
Բրայան Մեյ-Կանադայի Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Կարլ Վանլաուե-Բելգիայի Դաշնային Սենատի պատգամավոր
Թիմ Լոթոն-Միացյալ Թագավորության Համայքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Նիկիտաս Կակլամանիս- Հունաստանի Խորհրդարանի առաջին փոխնախագահ
Ֆրանսուա Ալֆոնսի- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր
Դանիել Ռատիո-Ուրուգվայի Արևելյան կառավարության անդամ, Արցախ ֆորումի անդամ
Լուկաս Ֆուրլաս -Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Քեյս Վան Դեր Ստաեյ- Նիդերլանդների Խորհրդարանի պատգամավոր
Անտերս Օստերբեիր - Շվեդիայի Խորհրդարանի պատգամավոր