| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանությունն ու փրկարարները վաղ առավոտից աշխատանքներ են իրականացնում Բաղրամյան փողոցում գտնվող խորհրդարանի շենքում ռումբի հնարավոր առկայությունը ստուգելու համար: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ստուգողական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Նրա խոսքով՝ միաժամանակ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ժամը 06:56-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան էլ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Ավելի ուշ պարզվեց, որ ահազանգն ինչ-որ մեկի չար կատակն էր: