կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-18 09:53
Հասարակություն

Փրկարարները շարունակում են որոնել Դեբեդն ընկած քաղաքացուն

Փրկարարները շարունակում են որոնել Դեբեդն ընկած քաղաքացուն

Հուլիսի 17-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Գետի երկայնքով (մոտ 4 կմ) և ափամերձ հատվածում իրականացված որոնողական աշխատանքներին մասնակցել են լրացուցիչ 9 հրշեջ-փրկարար, Քարկոփ ու Շնող գյուղերի 13 բնակիչ և ոստիկանության Թումանյանի բաժնի 4 աշխատակից:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս.թ. հուլիսի 18-ի առավոտյան: