Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ԼՂ հակամարտության կարգավորման 6 կետերից բաղկացած տարբերակին:
«Եթե Դուք ուշադիր նայեք մեկնաբանությանը Հոգլանդի հայտարարության վերաբերյալ, որի կապակցությամբ, իմիջիայլոց, լրագրողները արդեն երկու անգամ ինձ դիմել են, ես շատ մանրամասն եմ անդրադարձել դրան: Ասել եմ, որ, ընդհանուր առմամբ, Հոգլանդի ասածը նորություն չէ: Ինչո՞ւ ընդհանուր առմամբ, որովհետև պարոն Հոգլանդի կողմից իր պաշտոնը թողնելուց առաջ ասվածը, միգուցե, ոչ ամբողջովին է համապատասխանում եռանախագահող երկրների հայտարություններին: Եռանախագահ երկրների մոտեցումներն արտացոլված են այդ երկրների համանագահող դեսպանների, արտգործնախարարների, նախագահների կողմից արված հայտարարություններում: Դրանք է պետք դիտարկել որպես եռանախագահների դիրքորոշում:
Մենք՝ Հայաստանը, հայտարարել ենք, որ պատրաստ ենք շարունակել բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող առաջարկությունների հիման վրա, որոնք վերջին անգամ վերահաստատվել են դեկտեմբերին եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների կողմից:
Դրա վրա է պետք հիմնվել։ Իսկ Հոգլադնի հայտարարությանը ես մանրամասն անդրադարձել եմ։ Ավելացնելու նոր բան չկա»,- ասաց Նալբանդյանը: