կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 10:57
Տարածաշրջան

Վաշինգտոնում հայերի վրա հարձակված` Էրդողանի թիկնապահներին ազատազրկում է սպառնում

Վաշինգտոնում հայերի վրա հարձակված` Էրդողանի թիկնապահներին ազատազրկում է սպառնում

Մայիս ամսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում աղմկահարույց դեպք  էր տեղի ունեցե` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին նրա` ԱՄՆ այցի դեմ բողոքի ցույցի եկած հայ, հույն, եզդի և քուրդ ցուցարարների վրա:

Ըստ Demokrathaber-ի՝ այդ գործով ձերբակալված 19 անձի նկատմամբ դատական գործ սկսելու որոշում է կայացվել: Նշվում է, որ ձերբակալվածներից 15-ը Էրդողանի թիկնապահներն են:

Վաշինգտոնի դատախազությունը հայտարարել է, որ դատական զեկույցն արդեն պատրաստ է, դրան կցվել է նաև ևս երեք թիկնապահի անուն՝ Մուհսին Քոսե, Յուսուֆ Այար և Հարեթթին Էրեն:

Դատախազության հայտարարության համաձայն` 19 մեղադրյալները դատվելու են ատելությամբ հանցագործության փորձ իրականացնելու մեղադրանքով: Ըստ ԱՄՆ օրենքների՝ այս հանցանքի համար սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է նաև, որ մի քանիսի նկատմամբ այլ մեղադրանքներ էլ են առաջադրվել:

Էրդողանի՝ ձերբակալված թիկնապահներից Էյուփ Յըլդըրըմն ու Սինան Նարինը սեպտեմբերի 7-ին կկանգնեն դատարանի առաջ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի այցի դեմ բողոքող հայերի, քրդերի, հույների և եզդիների վրա: Բախումների հետևանքով վիրավորվել էր 11 մարդ: Հետագայում ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը տեսանյութ էր հրապարակել՝ ապացուցելով, որ ցուցարարների վրա հարձակվելու հրամանը տվել է Էրդողանը: Միջադեպը մեծ արձագանք էր գտել աշխարհում: Այլ երկրներ Էրդողանի այցելությունից առաջ այդ երկրները հատուկ հայտարարություն էին տարածում՝ Էրդողանի թիկնապահներին պահվածքի մասին զգուշացնելու համար: