|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Սենատը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին զենք կրելն արգելող նախագիծը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի այցի դեմ բողոքող հայերին, քրդերին, հույներին և եզդիներին: Բախումների հետևանքով վիրավորվել էր 11 մարդ: Հետագայում ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը տեսանյութ էր հրապարակել՝ ապացուցելով, որ ցուցարարների վրա հարձակվելու հրամանը տվել է Էրդողանը: Միջադեպը մեծ արձագանք էր գտել աշխարհում: Վերջերս Վաշինգտոնի դատախազությունը հայտարարել էր, որ այդ գործով դատական զեկույցն արդեն պատրաստ է:
Ըստ Diken-ի՝ բացի օրինագծի քննարկումից, Սենատում բարձրացվել է նաև ծեծկռտուքին մասնակից` Թուրքիայի երկու քաղաքացիների հարցը: Նրանք դատարան են բերվել կալանավորի հագուստով, շղթայված ոտքերով: Նիստի ընթացքում որոշվել է երկարաձգել նրանց կալանքը: Հաջորդ նիստի օր է նշանակցել սեպտեմբերի 10-ը: