|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքները շարունակվում են: Ըստ Demokrathber-ի՝ հուլիսի 7-8-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվելիք G20 գագաթաժողովի շրջանակներում տեղական ոստիկանությունը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահներին: «Վաշինգտոնում արձանագրված տեսարանները չեն լինելու Համբուրգում: Նման միջադեպի դեպքում ոստիկանները միջամտություն են ցուցաբերելու»,- ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ` ոստիկանությունը հիշեցրել է, որ խաղաղ ցույցերը թույլատրված են, եթե դրանք իրականացվում են անզեն՝ օրենքի շրջանակներում: