կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 23:54
Հասարակություն

Կարևոր է, որ համայնքը պատասխանատվություն վերցնի, կազմակերպչական իմաստով հզոր լինի․ Շիրակի մարզպետ

Կարևոր է, որ համայնքը պատասխանատվություն վերցնի, կազմակերպչական իմաստով հզոր լինի․ Շիրակի մարզպետ

Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը հուլիսի 20-ին «Տեղական ինքնակառավարման խնդիրները Հայաստանում» թեմայով կոնֆերանս է անցկացրել Գյումրիում:

Կոնֆերանցսին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, ՀԿ բնագավառի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածքային զարգացման ռազմավարական մոտեցումներին ու համայնքերի խոշորացման ֆինանսատնտեսական և հոգեբանական հետևանքներին, համայնքային բյուջեների ձևավորման և կառավարման արդյունավետության գնահատմանն ու Շիրակի մարզում ժողովրդագրակ խնդիրներին:

Ներկաներն հատկապես անդրադարձել են ՀԱյաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խոսելով այդ թեմայով նշել է, որ բարեփոխումները կառավարման արդյունավետության բարձրացմանն են միտված:

Թեմայի շուրջ շահագրգիռ քննարկման ընթացքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նախ ողջունել է նման ձեռնարկի իրականացումը Շիրակի մարզում, ընդգծելով, որ բարեփոխումների վերաբերյալ շատ քննարկումները կկարողանան հանգեցնել ճիշտ եզրահանգումների:

«Մենք հիմա խոսում ենք օրակարգային խնդիրների մասին, վարչատարածքային բարեփոխումների թեման շատ ավելի ընդգրկուն թեմա է, քան համայնքների ուղղակի խոշորացումը: Շատ է կարևոր է, որ համայնքը պատասխանատվություն վերցնի, կազմակերպչական իմաստով հզոր լինի: Խոշորացումը մեզ հնարավորություն կտա հզորացնել տեղական ինքնակառավարման համակարգը, զարգացնել ավագանու ինստիտուտը, որ գյուղին, համայնքին վերաբերող որոշումները ընդունվեն ժողովրդավարական եղանակով, աշխատանքները լինեն թափանցիկ»,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Դր. Շրապելն էլ կարևորել է ժողովրդավարության զարգացումը, տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում:
Ծրագիրն իրականացնողները հուլիսի 21-ին կայցելեն Շիրակի մարզի մի շարք համայնքներ, մասնավորապես կլինեն Սարապատ, Ազատան, Ախուրյան համայնքներում, կհանդիպեն բնակիչներին` խնդիրների քննարկման, փորձագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով: