Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը:
«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ` մոտակա ժամանակներում խելքը գլուխը կհավաքի, իսկ ինչ կապված է ընդհանուր վիճակի հետ, ապա նրանք արդեն անցել են բոլոր սահմանները»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը խախտում է իր իսկ կողմից ստանձնած պայմանագրերը: Փոխարտգործնախարարը հիշեցրեց 1994 թվականին ընդունված` զինադադարի պայմանագիրը: «Այսինքն` ստացվում է, որ միջազգային համաձայնագիրը նրա համար ոչինչ է: Այսինքն` նույն վարվելակերպն է, որը այսօր վարում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրը` մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել»,- ասաց Շ.Քոչարյանը:
Պատասխանելով հարցին, թե չկա՞, արդյոք, հայկական դիվանագիտության սխալը, երբ կոշտ հայտարարություններ անելու կարիք կա` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «անհետանում է», Քոչարյանը նշեց. «Ես կխնդրեմ անպարկեշտ հարցեր չտալ: Երբ արտգործնախարարը գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում և բազմաթիվ ելույթներ է ունենում, ասել, որ նա... »:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է: «Մենք միշտ ասել ենք, որ մեզ մտահոգում է Ռուսաստանի` զենք վաճառելու փաստը»,- ասաց փոխարտգործնախարարը: