Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի քանի անգամ խոսեց «Մաքուր Հայաստան» ծրագրի, աղբահանության ու սանիտարական մաքրության պահպանման կարևորության մասին: Նա հորդորեց գործադիր մարմնի պատասխանատուներին` զբոսաշրջային վայրերը մաքուր պահել: «Որ գնաք, տեսնեք վիճակը, ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա խնդրեց ոստիկանապետին` սանիտարական մաքրության պահպանման գործում խիստ լինել, տույժ ու տուգանք կիրառել կարգազանցների նկատմամբ, աղտոտումն առավելագույնս կանխարգելել:
Ոստիկանապետն արձագանքեց, որ վարչական տուգանք է նախատեսված օրինախախտների համար` մինչև 200 հազար դրամի չափով:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կան պատասխանատվություն նախատեսող նորմեր աղբահանության կանոնները խախտելու դեպքում, սակայն դրանք հստակ չեն, և, սանկցիաների տեսանկյունից, օրենքը վերանայելու խնդիր ունի, թե կոնկրետ որ դեպքում ինչ պատասխանատվություն պետք է կիրառվի, ուստի օրենսգրքում նախատեսում են ավելացնել նոր հոդվածներ:
Վարչապետը նշեց նաև, որ ՏԿԶ նախարար Լոքյանի հետ նույնպես պետք է հստակեցնեն` որն է աղբավայր, որը` ոչ:
Կարեն Կարապետյանը հավելեց, որ այն համայնքապետերը, ովքեր չեն կատարում իրենց գործառույթները աղբահանության ու սանիտարական մաքրման պահպանման բնագավառում, ապա պետք է միջոցներ ձեռնարկել նրանց «ցավեցնելու» համար: