Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
«Գրեթե այցելություններ չեն եղել, կարեծես՝ մենք անտեսված ենք եղել. սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվի, մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետերին։ Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում։ Ցավոք, մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ, կարելի է տեսնել մեծ վաստակ ուենցող համայնքի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրում։ Դա վիրավորական է, և ես դատապարտում եմ այդ քայլը»,- ասաց նա:
Համայնքապետն ասաց, որ նաեւ փորձել են մարզի իշխանական կառույցներին տեղյակ պահել տեղի ունեցած մասին, նաեւ այն մասին, որ պաշտոնապես են այդ մասին խոսում, արդյոք իշխանությունները տեղյակ են, թե տեղյակ չեն, իրենք ասել են, որ ժողովուրդն է պահանջում:
«Ճիշտն ասած այդ 72 ժամը լրացել է, մենք պատրաստ ենք ժողովրդի հետ խոսել, կիսվել : Ներկայացնում են, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ավելի լավ կլինի` դուք դիմում գրեք, հրաժարվեք, որ հետագայում ավելի խորը հետապնդումներ չլինեն, ստուգումներ չլինեն, բայց ինքս որպես համայնքապետ չեմ փորձում ընդառաջ գնալ նրանց խնդրանք կլինի,հորդոր կլինի, թե ստիպողական ինչ-որ բան կլինի, որովհետեւ հետպատերազմյան ժամանակաշրջանում ունենք մեր համայնքներում զոհեր, ունենք գերեվարվածներ,որոնց նկատմամբ մենք պարտավորություններ ունենք:
Ընտրություններին կմասնակցենք, թե չենք մասնակցի դա մեր քաղաքական կամքն է եւ մենք չենք պատրաստվում նման խմբավորումների հորդորներին ընդառաջ գնալ»,-ասաց նա: