Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ` սեպտեմբերի 30-ին` ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրեյ Ա.-ին վրաերթի է ենթարկել «Սայփա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Սաջադ Փ.-ն, որը նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին ու ներկայացվել քննչական բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: