|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 3-ին` ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Հոկտեմբերի 4-ին պարզվել է, որ նա 1991 թ. ծնված Արմեն Զ.-ն է, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին, ժամը 08.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Երվանդ Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: