Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը, ասաց, որ լիովին։ Իսկ դա այս պահին անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Նախարարի խոսքով` անհրաժեշտության մասին կլինի առանձին վերլուծություն։ «Այս պահին նման քննարկումներ չկան։ Կան միջազգային այդպիսի օրինակներ` համատեղ գործելու, բայց ներքին գործերի նախարարությունն այս պարագայում գործում է ոչ խորհրդային տարբերակով, որը միայն լուծում էր ոստիկանական խնդիրներ։ Կա այդպիսի օրինակ: Արդյո՞ք դա կիրառելի է ՀՀ պայմաններում, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց նախարարը։
Հարցին էլ՝ ինչո՞ւ են սուպերնախարարություններ ստեղծվում, նա պատասխանեց. «Սուպերնախարարությունների ստեղծման հարցը դրված չէ այժմ»։
Տոնոյանը նաև նշեց, որ այսօր այդ միավորման անհրաժեշտությունը չի տեսնում։