կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 12:40
Իրավական

Հնարավոր է. Գորիկ Հակոբյանը չբացառեց ԱԱԾ-ի եւ ոստիկանության միավորումը

Հնարավոր է. Գորիկ Հակոբյանը չբացառեց ԱԱԾ-ի եւ ոստիկանության միավորումը

Այսօր «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Նա, ինչպես միշտ, «շատ սիրալիր» էր լրագրողների հետ: «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- չոր հայտարարեց Գորիկ Հակոբյանը:

Լրագրողները, սակայն, տեղի չէին տալիս և հնչեցնում էին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին Գորիկ Հակոբյանի հետագա պաշտոնավարմանը:

Նշենք, որ փետրվարին լրանում է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Նա 70 տարեկան կդառնա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ շարունակի պաշտոնավարել, ԱԱԾ պետն ասաց. «Հնարավոր է»:

Լրագրողները հարցրեցին. «Հավե՞րժ եք ուզում պաշտոնավարել»:

Գորիկ Հակոբյանը զայրացավ, հարցրեց. «Այդ ո՞վ այդ հարցը տվեց, թե հավերժ եմ պաշտոնավարելու»: Ու հարցը հնչեցրած լրագրողին ասաց. «Դուք կուլտուրայից մի քիչ լավ չեք, պակասություն ունեք»:

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը միավորվեն, ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է»: