Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները:Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել Հայաստանի և Իտալիայի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաև՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջև համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները:
Աշխատանքային այցի վերջին օրը Դ. Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև՝ նահանգային համագործակցության շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:
Նախանշվել են ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) և Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ համապատասխան ծառայությունների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունները:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հարավային Կովկասում USAID-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Գլոբալ պլատֆորմի ավարտին հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ: