|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան: Ջավադյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ գնաճը կազմում է 1.2 տոկոս։ Նա նաև նշեց, որ ապրանքների թանկացման պատճառների մասին, մասնավորապես` կարագի և մսամթերքի, համապատասխան մարմինները պարզաբանում տվել են։ «Մի շարք այլ ապրանքների գնի մեջ կան նվազումներ, օրինակ՝ բանջարեղենի, մրգի և ծառայությունների»,- հայտնեց նա։
Փաշինյանը հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող` ԵՏՄ մաքսային օրենսգիրքն ինչ ազդեցություն կունենա գնաճի վրա։ «Թերագնահատված են այն գնաճային ճնշումները, որոնք օրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո լինելու են», - նշեց նա։
Ջավադյանն էլ պատասխանեց, որ իրենք հաշվարկներն արել են, և ընդհանուր առմամբ, օրենսգրքի ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու։