|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
2016 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Կենտրոնական բանկի վարչական ծախսերը կատարվել են 97 տոկոսով՝ կազմելով 6.8 մլրդ դրամ: Նրա խոսքով` վարչական հիմնական ծախսերը ներառում են ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված են աշխատակիցների աշխատավարձը, սոցապահովության, ներկայացուցչական, գործուղումների ծախսերը, ինչպես նաև ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը:
Ջավադյանը նշեց, որ գործուղումների վրա տնտեսումներ են արել. աշխատակիցների գործուղումները կատարվել են 81 տոկոսով, 19 տոկոսը տնտեսել են:
«Ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ կազմելով 45 մլն դրամ: Ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ու սպասարկման ծախսերը կատարվել են պլանավորվածի 79 տոկոսով»,- ասաց նա:
Արթուր Ջավադյանը նշեց, որ նախատեսվել էր իրականացնել 32 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այն իրականացվել է 98 տոկոսով:
Ըստ Կենտրոնական բանկի նախագահի` 2016-ի ընթացքում ԿԲ-ի կողմից նախատեսված են եղել և կատարվել են հետևյալ ներդրումները՝ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությանը` «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան պետական ծառայողներին», «Մատչելի սպառողական վարկեր զինծառայողներին», «Մատչելի վարկեր ուսանողներին» և այլ հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակով: 56 մլն դրամ էլ ԿԲ-ն ուղղել է ծառայողական փոխադրամիջոցների ձեռք բերմանը և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներին: