կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 15:56
Քաղաքական

Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյան

Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյան

ԱԺ նիստում ելույթի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ին կլինի վարչապետ: Ըստ նրա` Կարեն Կարապետյանն այսօր ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, և սա պատասխան է, բայց ի՞նչ է լինելու, եթե այդ պաշտոնը ստանձնել պատրաստ լինեն նաև Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը:

«Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ այս ամբիոնից ելույթ էր ունենում ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ` մոտեցող վարչապետ: Ասեք` իմանանք` էլ ո՞վ է պատրաստ ստանձնել վարչապետի պաշտոնը: Տեսեք` Կարեն Կարապետյանը, խորհրդարանական ընտրություններին շատ ակտիվ լինելով, քաղաքական ֆիասկոյի առջև կանգնեց, քանի որ եթե մենք նայենք, թե ովքեր են խորհրդարանում Կարեն Կարապետյանի թիմակիցները, մեկ ձեռքի մատների կեսը բավարար կլինի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ ամեն ինչ նման է նրան, որ իրենք ոչ թե Կարապետյանի կառավարության ծրագրի հաստատմանն են ներկա, այլ նրա կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին: «Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա: Այս իմաստով շատ կարևոր է, որ Կարապետյանը երկու հարցի հստակ պատասխանի` ինքը պատրա՞ստ է լինել փոխվարչապետ, ֆինանսների նախարար` Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի վարչապետ լինելու դեպքում: Բացի այդ` պետք է նաև շատ հստակ ասվի` արդյո՞ք նրանք չունեն պայմանավորվածություններ Սերժ Սարգսյանի հետ»,- հարցրեց Փաշինյանը: