| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1642 դիտում,
        
            1642 դիտում,  11 ամիս առաջ - 2024-11-10 16:00
            11 ամիս առաջ - 2024-11-10 16:00  
         
                
            Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը պնդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի աշխատակազմի ղեկավար Ցախի Բրավերմանը կանգնած է Նաթանյահուի գրասենյակում աշխատող Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) սպային շանտաժի ենթարկելու հետևում։
Պնդում է արվում, որ Նաթանյահուի գրասենյակի աշխատակիցը, ենթադրաբար, Բրավերմանը, անհասկանալի նպատակով գաղտնի տեսագրություններ է հավաքել, որտեղ պատկերված են վերջերս պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի վարչապետի աշխատակազմում աշխատող ՑԱԽԱԼ-ի սպան:
ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին տեղեկացվել է, որ մի քանի ամիս առաջ տեսագրությունը հայտնվել է Իսրայելի վարչապետի գրասենյակի տրամադրության տակ, և որ այն օգտագործվել է կասկածելի ձևով, գրում է Times of Israel-ը։
Իր հերթին, Բրավերմանը հերքում է Kan-ի տեղեկատվության հավաստիությունը՝ այն «զրպարտություն» անվանելով։
«Սա սկզբից մինչև վերջ սուտ է, որի նպատակը պատերազմի պայմաններում ինձ և վարչապետի գրասենյակին վնասելն է»,- հայտարարել է նա։