|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 19-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզպետարանի մոտից դեպի Ծաղկաձոր ուղեւորվեցին բարձրակարգ ավտոբուսները՝ տանելով «Լավա աղբյուր» մանկական ճամբարում հանգստանալու մեկնող երեխաների առաջին հերթափոխին: Նրանք 105-ն են, ովքեր ճամբարում կմնան մինչեւ հուլիսի 8-ը:
Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը կատարվեց մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն: Նրանց հետ ճամբար մեկնեցին նաեւ մարզից գործուղված բուժաշխատողները, ովքեր այնտեղ կմնան մինչեւ ամառային հանգստի ավարտը:
Արագածոտնի մարզից այս ամռանը Ծաղկաձորում կհանգստանա 355 երեխա: Նրանց մեջ են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմացավակ ընտանիքներին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ, նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները, ներգրավելով մարզի բոլոր տարածաշրջանները:
Երեխաների առաջին խմբին կփոխարինի երկրորդը` 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին