|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հուլիսի 27-ին Ծաղկաձորի «Լավա աղբյուր» մանկական ճամբար մեկնեց Արագածոտնի մարզի երեխաների վերջին խումբը՝ բաղկացած 125 հոգուց, ովքեր այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 15-ը:
Կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա այս ճամբարը նախատեսված է զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Ծրագիրը մարզում համակարգվում է մարզպետարանի կողմից՝ ներառյալ հանգստի մեկնոց երեխաների ցուցակների ուսումնասիրությունը, նրանց դեպի ճամբար եւ այնտեղից դեպի մարզկենտրոն տեղափոխումը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով հատուկ հետեւողականություն է իրականացվում ճամբարում գտնվող երեխաների առօրյային նկատմամբ:
Առաջին խումբը ճամբարում հանգստացել է հունիսի 19-ից հուլիսի 8-ը, երկրորդ խումբը` հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը: Այս ամռանը մարզից , ընդհանուր առմամբ, Ծաղկաձորում հանգստացավ 355 երեխա:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին