Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։ Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքներից։ Այս համայնքներից և հարևան 14 գյուղերից կձևավորվեն 4 խոշոր համայնք։ Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթև համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը։ Պիլոտային և հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։
Առայժմ. սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները։ Ենթադրվում է. այս տարվա ընթացքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։