|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 աշխատակից և 32 հրշեջ-փրկարար (26-ը ազատ հերթափոխից):