Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կառավարությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք։ Այս հանդիպումն իր ֆորմատի մեջ աննախադեպ է, քանի որ հանրապետության նախագահը կուսակցապաշտոնեական այսպիսի հավաք միայն Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում է անցկացրել։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հավաքի գլխավոր նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային, անկումային տրամադրությունների ցրումն է, եւ հավաստիացումը, որ ինքը վերահսկում է երկրում ընթացող բոլոր գործընթացները, եւ ՀՀԿ-ականներն ամենեւին կարիք չունեն տարբեր անկյուններում իրենց նոր հովանավորներ փնտրել։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրահանգելու է բոլորին, որպեսզի կառավարությունը եւ ԱԺ-ն աշխատեն հաշտ ու համերաշխ, առանց ներկուսակցական ինտրիգների աշխատեն։
Վերջում նախատեսվում է աննախադեպ ճոխ ֆուրշետ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: